Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Տեր Տարոն քահանա Հունանյան, դու ե՞րբ դարձար «ժողովրդավար» քահանա

Տեր Տարոն քահանա Հունանյան, դու ե՞րբ դարձար «ժողովրդավար» քահանա
06.11.2025 | 12:29

Մեծ ջանք պահանջվեց, որ լսեմ քո խոսքը: Ափսոսում եմ, որ այս ընթացքի մեջ հայտնվեցիր: Հիմա մի քանի հարց ուղղեմ, չնայած նախորդներից և ոչ մեկին չպատասխանեցիր: Միգուցե հիմա՞ կխորհես:

1) Եթե թեմից բացակայությանդ ժամանակ գնացել ես մեկ այլ եկեղեցի, ապա վերջին անգամ Ս.Պատարագ ե՞րբ ես մատուցել, մկրտություն, պսակ, թաղման կարգ կատարել, լավ, ժամերգություն արել:

2) Այսքանից հետո համարում ես, որ միայն Աստված գիտի արդյոք քո ծառայությունը լիարժեք համարե՞լ, կամ` ո՞չ: Իսկ ինքնագնահատական ի վիճակի չե՞ս տալ:

3) Հիմա ինչը քեզ ստիպեց վերադառնալ հայրենիք և «արթնանալ» հոգևոր քնից:

4) Դու ինքդ քեզ հոգևոր մա՞րդ ես համարում, լու՞րջ: Ասա ի՞նչ հոգևոր ծառայություն ես մատուցել ու որտե՞ղ այս ընթացքում:

5) Հասկանու՞մ ես, որ խոցվել ես չարից հպարտությամբ, իսկ մնացած անկումդ ինքստինքյան է ստացվում:

6) Ժողովու՞դը պետք է գնահատի հոգևորականի հոգևոր լինելը: Սա ի՞նչ պոպուլիզմ է:

7) Լսե՞լ ես մեր Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի մասին: Թեմի առաջնորդը, կամ եպիսկոպոսն է գնահատական տալիս իր ծառայության ենթակա քահանային:

8)Չգիտե՞ս, որ քահանայական շնորհները գործում են միայն եկեղեցու միասնության ներքո: Քեզ օծել է Հայկազուն սրբազանը եկեղեցական իշխանությամբ, և նա տվյալ դեպքում որպես անձ չէ հանդես գալիս, այլ քահանայական շնորհների փոխանցող:

9) Եթե մյուռոն օրհնելը եկեղեցուն ես վերագրում, ոչ թե անձին, ապա ինչու՞ Ստեփանի կարգալուծության հիմքերը անձերի մեջ ես փնտրում, քեզ ձեռնադրելը անձի ես վերագրում: Ցավում եմ, որ երկակի մոտեցումներ ես ցուցաբերում:

10) Բագրատ սրբազանը վաղուց թեմի առաջնորդ չէ, իր կողմից տրված անժամկետ արձակուրդը դրանով չավարտվե՞ց: Ինչու՞ չվերադարձար այդ ժամանակ:

11) Եթե «տ.Արամ» ես անվանում Ստեփանին, ապա կարգալուծությունը չես ընդունում: Իսկ դա Եկեղեցու դեմ ըմբոստություն չէ՞: Այդ հոգեվիճակով ո՞նց ես պատկերացնում քո հետագա ծառայությունը Եկեղեցում:

12) Չե՞ս ըմբռնում, որ կարգալուծությունը թղթի վրա գրված մի բան չէ ընդամենը: Դա Եկեղեցու վճիռ է, վավերացված Վեհափառ Հայրապետի կողմից, ում դա վերապահված է Եկեղեցու իշխանությամբ ու կարգով: Եթե քահանայի խոսքով Եկեղեցուց տրված քահանայական իշխանությամբ միայն երկնքում արձակվում են մարդու մեղքերը, ապա գրով էլ երկնքում լուծարվում, իսկ կարգալույծի վրայից վերցվում են քահանայական շնորհները:

Վերջապես, եթե իմանայիր, թե ինչից ես զրկվելու կարգալուծությունից հետո, այդպես անհոգ քեզ չէիր պահի: Եթե քահանան չի մտահոգվում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում, որ, ըստ «Կանոնագիք հայոցի» քահանայական կարգը սերտապես շաղկապված է շնորհների, օծման, նշանի և ձևի հոտ: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է ամեն ինչից: Իսկ եթե պատկերացնում է, ապա դա իր գիտակցված որոշումն է: Աստված իրեն դատավոր:

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ